1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանը ուրանի հարստացման ցենտրիֆուգների նոր արտադրամաս է բացել

Իրանը ուրանի հարստացման ցենտրիֆուգների նոր արտադրամաս է բացել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ազգային ատոմային ծրագրի շրջանակում ուրանի հարստացման ցենտրիֆուգների նոր արտադրամաս է բացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի սեպտեմբերի 10-ի ելույթին:

«Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հրամանով՝ մենք ցենտրիֆուգների արդի և լավ հագեցած նոր արտադրամաս ենք բացել»,- առաջնորդի խոսքերը փոխանցում է «Ֆարս» գործակալությունը: Պաշտոնյան չի նշել, թե որտեղ է այն գտնվում, արտադրության ինչ ծավալներ ու տեխնիկական հագեցվածություն ունի:

Բացի այդ, նրա խոսքով` Իրանի մասնագետները ավարտել են Թեհրանի հետազոտական ռեակտորի արդիականացումը:

«Իրանը եվրոպական երկրներից մեկի հետ ռեակտորի հետագա արդիականացման և հզորացման համաձայնագիր է ստորագրել»,- նշել է Սալեհին՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը:

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանի ատոմային ծրագրի իրագործումն ընթանում է նախնական ծրագրավորածից առաջանցիկ տեմպերով:

«Երկու օբյեկտների շուրջ աշխատանքները` ռեակտորի և հավաքման արտադրամասի, չեն հակասում Գործողությունների համապարփակ ծրագրի դրույթներին»,- ասել է նա:

Գործողությունների համապարփակ ծրագիրը համաձայնեցվել է Թեհրանի և աշխարհի 6 տերությունների կողմից 2015թ.-ին, և գործարկվել է 2016թ հունվարից: Այն նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից  Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցում: Դրա փոխարեն Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը` դնելով այն միջազգային վերահսկողության տակ: Սակայն 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]