Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուլղարիայում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Բուլղարիայում  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում է  տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՀՄԸՄ Բուլղարիայի շրջանային վարչությունը և Պլովդիվի մասնաճյուղը: Միջոցառմանը մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, Բուրգասի, Ռուսեի և Շումենի ՀՄԸՄ մասնաճյուղերի ու սկաուտական խմբերի անդամներ, սկաուտական շարժման վետերաններ, հայ համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ անցած հարյուր տարիների ընթացքում ՀՄԸՄ-ն մեծ վստահություն ու հարգանք է ձեռք բերել Սփյուռքում և Հայաստանում` իր հայապահպան գործունեության և երիտասարդության համախմբման բնագավառում ունեցած հսկայական ավանդի համար:

Տեղի ունեցավ սկաուտական խմբերի շքերթ, որից հետո կայացավ փոքրիկ սկաուտների երդման հանդիսավոր արարողություն՝ քահանա Հրաչ Մուրադյանի օրհնությամբ:

Այնուհետև հանդիսությունը շարունակվեց տոնական սեղանների շուրջ՝ հայկական երգ ու պարի ներքո:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր հայ գործարարների և անհատների կողմից պատրաստված հուշանվերների, հրուշակեղենի տոնավաճառ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]