Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է. ԱՆ- ը որոշել է խթանել հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը

Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է. ԱՆ-
ը որոշել է խթանել հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափաքանակներն առողջապահության նախարարի հրամանով վերանայվում են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պետական պատվերի դեպքեր սպասարկող բժշկի աշխատավարձի հաշվարկի հիմքում հետայսու կիրառվելու է յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափը, այսինքն` բժիշկը սկսում է աշխատավարձ ստանալ ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս: Ի դեպ, այդ տոկոսը մարզային բժիշկների համար բարձրացվել է միջինում 5 տոկոսով` այդպիսով որոշակիորեն խթանելու մարզերում աշխատելը:

Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:

Նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները, և ինչը վերացնելու հստակ նպատակադրման մասին բազմաթիվ առիթներով հայտարարել է անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]