Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Թաիլանդի քարանձավում կորած դպրոցականների մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն նոյեմբերին. Bangkok Post


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականների ու նրանց մարզչի պատմությունը ներկայացնող թաիլանդական ֆիլմը, որոնք երկու շաբաթից ավելի մնացել Էին Թհամ Լուանգի քարանձավում, սկսելու են նկարահանել նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bangkok Post թերթին պատմել Է կինոժապավենի ռեժիսոր եւ պրոդյուսեր Թոմ Ուոլերը:

Ինչպես սեպտեմբերի 10-ին նշում Է հրատարակությունը, ֆիլմն ստացել Է «Քարանձավ» անվանումը: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում իռլանդական ծագմամբ թայվանցի ռեժիսորն արդեն նախագիծը ներկայացրել Է ապագա օտարերկրացի դիստրիբյուտորներին:

«Ֆիլմը նախապատրաստվում Է,-ընդգծել Է Ուոլերը:-Սցենարի առաջին ուրվագծերն ավարտված են, եւ հոկտեմբերին մենք կսկսենք պատրաստել նկարահանման հարթակը»: Ռեժիսորի խոսքով՝ «Քարանձավի» իրադարձությունները կենտրոնանալու են այն հերոսների վրա, որոնք մասնակցել են տղաներին փրկելու գործին: Լինելու են չորս կամ հինգ գլխավոր հերոսներ, որոնց կերպարները հիմնված են թայվանցի եւ միջազգային այն կամավորների վրա, որոնք մասնակցել են գործողությանը: Թաիլանդի կառավարությունն ավելի վաղ հայտնել Է, որ Թհամ Լուանգի իրադարձությունների մասին նկարահանված բոլոր ֆիլմերը պետք Է անցնեն համապատասխանության հատուկ ստուգում, սակայն, ինչպես գրում Է Bangkok Post թերթը, դա, ամենայն հավանականությամբ, վերաբերում Է արտասահմանյան արտադրության կինոժապավեններին:

Դրա հետ մեկտեղ Ուոլերն սկսել Է կապի մեջ մտնել տեղի իշխանությունների հետ որոշակի վայրերում, ներառյալ բուն քարանձավը, նկարահանման թույլտվություն ստանալու համար: Ռեժիսորն առայժմ հրաժարվել Է քննարկել ֆիլմի բյուջեն եւ դերասանական կազմը: Հունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձավում կորել Էին ֆուտբոլի թիմի 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցականներ եւ նրանց 25-ամյա մարզիչը: Ստորգետնյա քարանձավը, որտեղ նրանք հայտնվել Էին, տարածվում Է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք եւ ելք, ինչպես նաեւ մեծ սրահներ, որտեղ լցվող ջրից պատսպարվել Էին կորածները: Երեք օրվա ընթացքում, հուլիսի 8-ից մինչեւ 10-ը, ջրասուզորդներին հաջողվել Է այնտեղից դուրս բերել չորսական տղաներից բաղկացած երկու խմբի եւ հինգ հոգուց բաղկացած մեկ խմբի: Բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրո հիվանդանոց, որտեղից նրանց գուրս են գրել հուլիսի 18-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ