Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը կոչ է արել պատժել օրինախախտ դատավորներին

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը կոչ է արել պատժել օրինախախտ դատավորներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք (REAL) կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և կոչ արել օրենքի շրջանակներում պատժել օրինախախտ և «պատվերներ» կատարող դատավորներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Իլգար Մամեդովը 2013թ. անօրինաբար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

Նա մեղադրվում էր 2013թ. հունվարին Իսմաիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ  քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ 2017թ. աշնանը ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլիի  դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին: ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը նույնպես ոչ իրավաչափ էր ճանաչել Մամեդովի դատավճիռը:

Իլգար Մամեդովը պայմանականորեն ազատ է արձակվել 2018թ. օգոստոսի 13-ին, նրա նկատմամբ նշանակված է 2 տարվա փորձաշրջան:

Մամեդովը հայտարարել էր, որ իր գործով զբաղվել են 19 դատավորներ և նրանց կողմից ընդունված որոշումները չեն ճանաչվել ՄԻԵԴ-ի կողմից: Մամեդովը նշել էր, որ մինչև վերջ պայքարելու է այդ դատավորներին պատժելու համար:

Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, միևնույն ժամանակ պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Մամեդովն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ներկայիս խորհրդարանը չի արտացոլում և ներկայացնում ժողովրդի շահերը, և, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները եղել են բեմադրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]