Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփն իր գիրքն Է գրելու ի պատասխան The Washington Post-ի լրագրողի

Թրամփն իր գիրքն Է գրելու ի պատասխան The Washington Post-ի լրագրողի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության Է ենթարկել The Washington Post-ի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը եւ խոստացել, որ ինքն «իսկական գիրք» Է գրելու: Այդ մասին նա սեպտեմբերի 10-ին գրառում Է արել Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վուդվորդի գիրքը կատակ Է, պարզապես եւս մեկ հարձակում ինձ վրա՝ հարձակումների տարափից, չհաստատված, անանուն աղբյուրների օգնությամբ: Շատերն արդեն հայտարարել են, որ իրենց ցիտատները, ինչպես եւ գիրքը, հորինված են:

Դեմոկրատները չեն կարողանում տանել պարտությունը: Ես իսկական գիրք կգրեմ»,-ասված Է Սպիտակ տան ղեկավարի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ սեպտեմբերի 11-ին հրապարակվել Է լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը, որում նկարագրվում են Թրամփի վարչակազմի ներսում առկա հակասությունները: Դրանում ասված Է, որ վարչակազմի ղեկավարն անցյալ տարի Էմոցիոնալ հրաման Է տվել Պենտագոնին՝ ոչնչացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չի կատարել այդ կարգադրությունը:

Նաեւ հաղորդվում Է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցի ժամանակ «ապուշ» Է անվանել նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ հայտարարել, որ նա «կորցրել Է դատողությունը»: Բացի այդ, տեքստում ասված Է, որ պաշտոնավարումից մեկ ամիս անց Թրամփը խնդրել Է գեներալ Դանֆորդին՝ մշակել ԿԺԴՀ-ին կանխիչ հարված հասցնելու պլան, ինչը շշմեցրել Է գեներալին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]