Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստան ժամանած  Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ:

Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:

Հյուրերին ուղեկցել և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մարգարյանը:

 Մամուկա Բախտաձեն նաև խորհրդանշական եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի ծառուղում: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ