1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շախմատիստ Ռաֆայել Բակունցը Paytakht open-ում գրավեց 2-րդ հորիզոնականը

Շախմատիստ Ռաֆայել Բակունցը Paytakht open-ում գրավեց 2-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Paytakht open միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 58 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը:

9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Մուսավի Սեյեդ Խալիլը, Ռաֆայել Բակունցը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով կիսեց 3-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 4-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]