1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նվիրվեք, տղաներ, անվերապահորեն նվիրվեք…

Նվիրվեք, տղաներ, անվերապահորեն նվիրվեք…

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը պետք է պատիվ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պես մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր մարզիկի, ինչպես մեր ընտանիքի անդամի, մենք հարգում ենք ձեր թափած քրտինքը և ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնվիրվեց այնքան, որքան պետք էր:

«Խաղում ենք երկրպագուների համար»,- ամեն անգամ ասում եք լրագրողներին, երբ առիթ է լինում, բայց մենք չտեսանք երկրպագուի համար վազող 11 ֆուտբոլիստի:

Այո, հաղթեցինք Լիխտենշտեյնի պես ոչ ֆուտբոլային երկրին, բայց ինչպես: Եվ հանուն արդարության պետք է նշել, որ հանդիպումն այդպես էլ ոչ-ոքի կավարտվեր, եթե հակառակորդը չմնար 10 ֆուտբոլիստով: Հավաքականի ավագը լրագրողների հետ զրույցում ասում է. «Եթե հանդերձարանում ֆուտբոլիստները սպասում են, թե Հենոն իրենց երբ է մոտիվացնելու, ուրեմն պետք չի ընդհանրապես խաղադաշտ դուրս գալ»: Կներեք, իսկ ով պետք է իր հետևից, իր իսկ օրինակով թիմը առաջ տանի, լինի այն ավագը, ով ներշնչանքի աղբյուր է և, ի վերջո, ավագ է:

Ամիսները առաջ, երբ Մինասյանը նորից վերանշանակվեց, մեզանից շատերի մոտ հույս արթնացավ տեսնելու այն թիմը, որն ունեինք 2010-2011 թվականներին: Սակայն ֆուտբոլային թիմում, ավաղ, «մի ծաղկով գարուն չի գալիս»: Բոլորիս համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էր Մինասյանը խաղի 86-րդ րոպեին ժպիտը դեմքին ինչ-որ բան պատմում մարզչական շտաբին, երբ թիմը պարտվում էր Մակեդոնիային 0:2 հաշվով… Այն կրակը, որ փնտրում և այդպես էլ չի գտնում ֆուտբոլիստների աչքերում Մինասյանը, կարծես իսպառ վերացել է:

Մենք, որ տարիներ առաջ մեկ ոտքով արդեն Եվրոպայի առաջնությունում էինք, հիմա ոտք ենք գցում գաճաճների հետ, և դա արդար է: Ֆուտբոլում հիմա վազում են, չեն քայլում, ֆուտբոլում հիմա գնում են յուրաքանչյուր գնդակի հետևից, ոչ թե սպասում են, որ գնդակն իրենց գտնի:

Եթե խաղում եք ազգային թիմում, խաղացեք անմնացորդ նվիրումով, չեք կարող, թողեք որ ձեզ փոխարինեն նրանք, ովքեր գոնե առավել մեծ ձգտում ունեն հպարտությամբ կրելու ազգային թիմի մարզաշապիկը և անսպառ հավատը, կամքը, համառության վերածելով՝ մեզ գոնե գլխիկոր չեն թողնի:

Հիմա ավարտին է մոտենում մի դարաշրջան և սկսվում է նորը, որը կարող է ավելի լավը լինել, քան նախորդն էր: Անշուշտ, եթե մենք ուզենք, եթե ի սրտե ուզենք: Նոր դարաշրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին պետք է միայն առավել շատ հարգանք մարզաշապիկի, երկրպագուների և, իհարկե, լրագրողների նկատմամբ:

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում այդպես էլ իրավիճակ չփոխվեց…

 Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]