Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ 
Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ պետնախարարը կարևորել է հայկական երկու հանրապետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն՝ ընդգծելով դրան միտված աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ծառայությունը մեծ առաքելություն է իրականացնում իրավական համակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործում։ Անդրադառանալով այն փաստին, որ սեպտեմբերի 10-ն Արցախում նշվում է որպես հարկադիր կատարողի օր՝ Գ. Մարտիրոսյանը շնորհավորել է ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը նշել է, որ այցի նպատակն է ընդլայնել 2011 թ.-ին ստորագրված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակը։ Նրա տեղեկացմամբ՝ այցի ընթացքում կայանալու է երկու գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված նիստ, որից հետո փոխադարձ կապերի ամրապնդման և համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջև կստորագրվի համագործակցության նոր փաստաթուղթ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող և հանրային տիրույթում գտնվող որոշ խնդիրներին վերաբերող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]