Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային է համարում Երևանի կանաչապատումը

Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային է համարում 
Երևանի կանաչապատումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի արտահերթ  ընտրություններում Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող,  քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երևանի կանաչապատումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Արտակ Ավետյանը նշեց, որ պետք է որքան հնարավոր է ավելացնել կանաչ մակերեսները Երևանում:

Ավետյանը նաև կարևորեց Երևանի տրանսպորտի խնդիրը, որի լուծումը տեսնում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմամբ:

«Երևանում կարևոր է տրանսպորտի խնդրի լուծումը: Պետք է բարելավվի տրանսպորտային համակարգը, ինչպես նաև մետրոպոլիտենի հարցը: Վերջինս կլուծի նաև դեպի Կենտրոն մեքենաների գերբեռնված հոսքի խնդիրը»,- ասաց Ավետյանը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Ահա դրանք. «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցություններ, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքներ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]