Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 200-ից ավելի ստորաբաժանումներ են դուրս եկել զորափորձարաններ

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 200-ից ավելի ստորաբաժանումներ են դուրս եկել զորափորձարաններ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրթիռային զորքերի եւ հրետանու 200-ից ավելի ստորաբաժանումներ ռազմերթ են կատարել օկրուգի զորափորձարաններ, որոնք գտնվում են Ռոստովի, Վոլգոգրադի մարզերում, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում, Դաղստանի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Ղրիմի հանրապետություններում, ինչպես նաեւ Աբխազիայում, Հայաստանում եւ Հարավային Օսիայում տեղաբաշխված ռուսական ռազմակայանների տարածքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում հրթիռաձիգներն ու հրետանավորները կիրականացնեն դասակների, հրետամարտկոցների եւ դիվիզիոնների մարտական համաձայնեցում, կյուրացնեն ժամանակակից համազորային մարտի բարդ պայմաններում մոտոհրաձգային եւ տանկային ստորաբաժանումների աջակցման կրակային առաջադրանքների կատարման նոր ձեւերն ու եղանակները:

Ճամբարային հավաքների ընթացքում առանձնակի ուշադրություն Է դարձվելու հրետանային ստորաբաժանումների նախապատրաստմանը հակամարտկոցային պայքարին՝ «հրետանային մենամարտին», ինչպես նաեւ վարժանքներին հետախուզական-կրակային եւ հետախուզական-հարվածային կոնտուրների համակարգում: Պլանավորվում Է հրետամարտկոցներով անցկացնել 150-ից ավելի մարտավարական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, եւ շուրջ 40 ստուգողական պարապմունք՝ կապված դիվիզիոնների հրաձգության եւ կրակի կառավարման հետ:

Ճամբարային հավաքի ընթացքում հրթիռաձիգներն եւ հրետանավորները ավելի քան 1,5 հազար կրակային առաջադրանք կկատարեն մարտական հրաձգությամբ: Եզրափակիչ փուլում կանցկացվեն միավորումների հրետանային կրակի կառավարման վարժանքներ «Իսկանդեր», «Բալ», «Բաստիոն» հրթիռային համալիրների, համազարկային կրակի եւ հրետանու ռեակտիվ համակարգերի մարտական արձակումների եւ հրաձգության կատարմամբ, ներառյալ «Տորգադո-Գ», «Ուրագան», «Սմերչ» համակարգերը, 152-միլիմետրանոց 2Ս19 «Մստա-Ս» եւ 2Ս-3 ինքնագնաց հաուբիցները եւ այլ համակարգեր: Ընդամենը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրթիռային զորքերի եւ հրետանու ստորաբաժանումների ճամբարային հավաքներում ներգրավված են 6 հազարից ավելի հրետանավորներ եւ մոտավորապես 2 հազար միավոր հրթիռահրետանային սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու ավիացիայի համալիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]