Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՃՏՊ Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

ՃՏՊ Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում. ազգությամբ հայ տուժածներից 
մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

«Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 2015 թ.), Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.) և Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ.), տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց: Սուսաննա Ավետիսյանն այնուհետև տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի «Կինեո» ԲԿ, իսկ Ստեփան Կիրակոսյանը՝ «Ցիցիշվիլի» ԲԿ: Բժիշկները Ստեփան Կիրակոսյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Սուսաննա Ավետիսյանինը և Դավիթ Կիրակոսյանինը՝ կայուն:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]