Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջարկում է ԴԱՀԿ բռնագանձումները չտարածել զինծառայողների պատվո վճարների վրա

ԱԺ-ն առաջարկում է ԴԱՀԿ բռնագանձումները չտարածել զինծառայողների պատվո 
վճարների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԴԱՀԿ բռնագանձումները զինծառայողների պատվո վճարների վրա չտարածելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԺ նիստում օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել»- նշեց նա:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինծառայողներին տրվող գումարներն առանց այդ էլ ցածր են, և պետք է օրենքի նախագիծն ընդունել:

Օրենքի նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է 2018 թ. հունիսի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]