Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրեցի փոքրիկ երաժիշտները զբոսաշրջության զարգացման յուրահատուկ ծրագիր են իրականացնում

Գյումրեցի փոքրիկ երաժիշտները զբոսաշրջության զարգացման յուրահատուկ ծրագիր են 
իրականացնում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի զարգացման և թանգարանների մասսայականացման յուրահատուկ ծրագիր է իրականացվում Գյումրիում: Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ գյումրեցի փոքրիկ երաժիշտները յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ելույթներ են ունեն թանգարանների բակերում:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ Արսեն Վարդանյանը, առայժմ երեխաները ելույթներ են ունենում Գյումրիում գործող երկու թանգարանում՝ Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի: Նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի, անհատ կատարողների, Գյումրու քաղաքապետարանի եւ Գյումրու թանգարանների տնօրենների ու աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում։ «Թեև այս պահին այս ծրագիրը կարելի է փորձնական համարել, գարնանն արդեն ավելի ներկայանալի կլինի: Ամեն դեպքում, այս ընթացքում պարզ դարձավ, որ այս ձեռնարկն, իրոք, արդյունավետ է, ներկայանալի ու կանչող ազդեցություն ունի: Սա համայնքային նշանակության կառույցները գովազդելու այլընտրանքային տարբերակ է: Ավելին, այս տարածքում փողոցաշիանական աշխատանքներից հետո ավելի աշխուժություն կտա ոչ միայն թանգարաններին, այլ նաև ողջ տարածքին»,- նշեց Արսեն Վարդանյանը՝ հավելելով, որ սա նաև փոքրիկ երաժիշտների ինքնաճանաչման, ինչպես նաև նրանց տաղանդն ի ցույց դնելու յուրահատուկ մոտեցում է: Սա նաև ինտեգրված զբոսաշրջության զարգացման բաղադրիչներից մեկն է:
Թանգարանների տնօրենները ևս վկայում են, որ փոքրիկների ելույթներից հետո այցելուների թիվն ավելացել է: Գալիս են նախ փոքրիկ երաժիշտներին լսելու, ապա նաև ծանոթանալու թանգարանին:
Գյումրու թիվ 3 երաժշտական դպրոցի սանթուրահարների խմբին՝ Կարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ և թիվ 1 երաժշտական դպրոցի սան՝ 10-ամյա դհոլահարուհի Լիլիա Միրիրջանյանին արդեն սիրել են այցելուները, շատերը թանգարան են գալիս նաև նրանց լսելու: Փոքրիկները ևս արդեն թանգարանի լավագույն այցելուներն են:
«Սա ոչ միայն խթան է զբոսաշրջության զարգացման, այլ նաև հենց ապագա երաժիշտների ներկայանալու ու մեր մշակույթը ներկայացնելու: Սա նաև նոր ասպարեզ է երեխաների համար «Արմենպրես»-ին հայտնեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]