1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն առաջադրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

Կարեն Կարապետյանն առաջադրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարապետյանի թեկնածությունն առաջարկել է Հանրապետական խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

«Կարեն Կարապետյանն ունի այն մասնագիտական որակները, որոնք նրան հնարավորություն կտան իրականացնել իր պարտականությունները: Կարեն Կարապետյանը Վերահսկիչ պալատում աշխատանքի մեծ փորձ ունի, նաև այլ մարմիններում աշխատանքի փորձ ունի, որը չափազանց կարևոր է»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ աշխատանքային մեծ փորձն իրեն հնարավորություն կտա միանգամից անցնել պարտականությունների կատարմանը:

«Ընտրվելու դեպքում առաջնային եմ համարում ռիսկերի մեթոդաբանության հստակեցումն ու լրամշակումը: Աշխատանքներ եմ տանելու, որպեսզի Հաշվեքննիչ պալատը համալրվի հաշվեքննություն կատարելու ունակություն ունեցող բարձրակարգ մասնագետներով»,- ասաց նա:

Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով:

Կարեն Կարապետյանը 2016 թ. նոյեմբերի 28-ից ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն է:

2000 – 2001 թթ.

ՀՀ ԱԺ «Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցության մասնագետ:

2001 – 2003 թթ.

«Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացման» պետական հիմնարկի արտադրական բաժնի գլխավոր մասնագետ:

2004 – 2007 թթ.

ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ:

2007 – 2010 թթ.

Վերահսկիչ պալատի գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ:

2010 – 2015 թթ.

ՀՀ Վերահսկիչ պալատի վար­չության պետ:

27.06 - 25.11.2016 թ.

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ներդրումային ծրագրերի գծով տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, գլխավոր տնօրենի տեղակալ- ներդրումային ծրագրերի գծով տնօրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]