1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտին Գալստյանն առաջադրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

Մարտին Գալստյանն առաջադրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին առաջադրեց ՀՀ Կենտրոնական խորհրդի անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գալստյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

«Պարոն Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է: Բավական լուրջ ճանապարհ է անցել: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է: Այդ դպրոցում տարիներ շարունակ սովորել և սովորում են հայ և օտարերկրացի բազմաթիվ երիտասարդներ»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Մարտին Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվելու դեպքում աշխատանքային երկու առաջնահերթություն է ունենալու:

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու դեպքում աշխատանքներ եմ տանելու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի տարածման ու արմատավորման և մշակվող ու իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշեց նա:

Ազգային Ժողովի կողմից ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով:

Մարտին Գալստյանը 2015 թ. փետրվարի 10-ից Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն է: 1998-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչության դիլերի, պորտֆելի կառավարչի, բաժնի պետի և Վիճակագրության վարչության պետի պաշտոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]