Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սոբյանինը հաղթում է Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում

Սոբյանինը հաղթում է Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված 99 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո հավաքում Է ընտրողների ձայների 70,02 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը:

Գերատեսչության տվյալներով՝ Սոբյանինի օգտին քվեարկել են 1,5 միլիոնից ավելի քաղաքացիներ:

Երկրորդ տեղն զբաղեցնում Է ՌԴ կոմկուսից քաղաքագլխի թեկնածու Վադիմ Կումինը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 11,44 տոկոսը, երրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ից թեկնածու Իլյա Սվիրիդովն Է՝ 6,76 տոկոս ձայներով: Սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել Է 30,36 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` ТАСС

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]