Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 44-ի, 660 մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին լագրողներին հայտնել Է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Կղզում, տարբեր տվյալներով՝ 6,6-ից մինչեւ 6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել անցած շաբաթ՝ ժամանկավորապես կաթվածահար անելով օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը պրեֆեկտուրայի հետ եւ հանգեցնելով Էլեկտրամատակարարման լուրջ ընդհատումների:

Ներկայում մոտավորապես 2,5 հազար բնակիչներ գտնվում են կղզու վտանգավոր շրջաններից տարհանվածների համար կազմակերպված կենտրոնններում:

Փրկարար գործողությանը, ինչպես հայտնել Է Սուգան, մասնակցել են 40 հազար զինծառայողներ. ոստիկաններ, հրշեջներ, 60-ից ավելի ուղղաթիռներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]