Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի

Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի՝ ի աջակցություն Հալեպում հայկական համայնքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտպանության նախարարության մասնագետների խումբը Սիրիայում գործելու է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Գործողությունը լինելու է հումանիտար: Խոսքը բժիշկների և հումանիտար ականազերծման մասնագետների մասին է, ովքեր հումանիտար առաքելություն են իրականացնելու՝ ի աջակցություն հայ համայնքի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]