Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ ղեկավարները պայմանավորվել են համատեղ ուժերով ուսումնասիրել Հայաստանում գազի գնագոյացման մեխանիզմները

ՀՀ և ՌԴ ղեկավարները պայմանավորվել են համատեղ ուժերով ուսումնասիրել 
Հայաստանում գազի գնագոյացման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են համատեղ ուժերով ուսումնասիրել Հայաստանի բնակիչների համար գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը, դրա հիմքում ընկած պայմանագրային բազան և անել համապատասխան հետևություններ: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ռուսաստանի նախագահին ներկայացրեցի Հայաստանում գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը: Ես նրան ասացի, որ իրականում 150 դոլարով գազ ստանում է ոչ թե Հայաստանը, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը, նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան և ըստ այդմ կարձանագրենք, թե ինչ է տեղի ունենում և կանենք հետևություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը

Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահի համար այս տեղեկատվությունը ինչ-որ առումով նոր էր. «Երբ ես նրան ասացի, որ իրականում այնպես չէ, որ Հայաստանի բնակիչները էժան գազ են ստանում, որովհետև իրականում մեզ մոտ գազի սակագինը ԱՊՀ երկրների մակարդակով ամենաթանկերից մեկն է, նա այդ տեղեկատվության վրա զարմացավ: Նա ասաց, որ անձամբ է հրահանգել, որ Հայաստանին էժան գազ մատակարարվի և դա արել է նրա համար, որպեսզի Հայաստանի ժողովրդի և քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի: Նա հիշեց, որ դա արել է Գյումրի կատարած այցի արդյունքներով, երբ, շփվելով մարդկանց հետ, զգացել է, որ մարդկանց սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, և ցանկացել է դրանով նպաստել նրանց սոցիալական վիճակի բարելավմանը: Ես ասացի, որ, ցավոք, այդ որոշումը գործնականում այդքան էլ այդ նպատակին չի ծառայել: Այս զրույցի արդյունքում մենք որոշեցինք, որ գնագոյացման ամբողջ սխեման մենք կուսումնասիրենք և կփորձենք հասկանալ, թե ինչ շտկումներ կան անելու»,- մանրամասնեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]