Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն երկրի համար հարստություն ստեղծողները. վարչապետը Տավուշում մասնակցում է ներդրումային համաժողովի

Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն երկրի համար հարստություն ստեղծողները. վարչապետը Տավուշում մասնակցում է ներդրումային համաժողովի

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իրապես գործընկերային հարաբերություններ հաստատել: Տավուշի մարզում ընթացող «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագիրը կրող ներդրումային համաժողովի ընթացքում իր ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա առաջին մարզային համաժողովն է, որի նպատակն է տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից և արտերկրում ու  Հայաստանում ապրող գործարարներին հրավիրել զրույցի, հասկանալու համար, թե որ ոլորտում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի մենք կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը: Մենք նման համաժողովներ պետք է կազմակերպենք հանրապետության բոլոր մարզերում, իսկ հիմնական կարգախոսը հանրահռչակելն է զարգացման այն բանաձևը, որ մենք դնում ենք մեր գործողությունների հիմքում: Եվ այդ զարգացման ամենակարևոր առանցքային դրույթն այն է, որ Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իրապես  գործընկերային հարաբերություններ հաստատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ կառավարության անելիքը տեսնում են հավասար հնարավորությունների, արդարդության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծման մեջ, որովհետև այն հին մոտոցումը, ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ բացի, աշխատատեղեր ստեղծի, ժամանակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: «Կառավարությունն աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեության ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիենալ են այդ հարցում, գիտեն, թե ինչպես է պետք դա անել և գիտեն ոչ միայն բացել, այլ դա շարունակել, պահել, զարգացնել և ավելի ընդլայնել»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ համաժողովի հիմնական նպատակը կառավարության և գործարար համայնքի միջև գործընկերություն հաստատելն է, մտադրությունները ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ ՀՀ-ում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, ովքեր երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաև իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում, հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում: «Բոլոր խնդիրները, որ այսօր մեր երկրում կան, կապված են պետական եկամուտների ծավալների հետ: Եվ պետական եկամուտների ծավալների աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, կախված է նրանից, թե  ինչքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Այս միջոցառումը կազմակերպել ենք ընդգծելու համար այս հանգամանքը, որ մենք ցանկանում ենք քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք գործունեության այդ տեսակը ծավալեն մեր երկրում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ համաժողովի մասնակիցների մի զգալի մասը ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  «Կարող եմ լիարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են նոր, կարող եմ ասել աննախադեպ մակարդակի: Իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, հետևաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, ինչը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Իսկ դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Հայաստանում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը պատրաստակամության համար շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը նրանց վրա հույս է դնում: «Մենք պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում: Մենք Հայաստանի գործարար խավին երկու ուղերձ ունենք: Մենք նրանց ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք և հզորացրեք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]