Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Առաջնայինն ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է. Դավիթ Սաֆարյան


ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը առաջնային է համարում աշխարհի առաջնությանը լավագույնս ներկայանալը:

«Օլիմպիական խաղերից հետո տևական ժամանակ հեռացա ըմբշամարտից: Դժվարին շրջան էր՝ նորից վերսկսել մարզումները և կրկին մասնակցել մրցաշարերի: Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի մասնակցությունը երկրորդ մեծ մրցաշարն էր ընդմիջումից հետո: Բայց զգացողություն ունեմ, որ յուրաքանչյուր գոտեմարտից հետո ավելի լավ եմ զգում ինձ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:

Սաֆարյանի խոսքով՝ Ռիո-2016-ից հետո իրեն ինչ որ ժամանակ հանգիստ, ինչպես նաև վնասվածքներից վերջանականապես վերականգնվել էր պետք: «Մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերին ոչ այդքան շատ ժամանակ է մնացել, այդ իսկ պատճառով որոշեցի որ արդեն պահն է վերադառնալու: Թեպետ հիմա լավագույն մարզավիճակում չեմ, սակայն դեռ ժամանակ կա»,-ասաց նա:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կարծիքով հիմա առաջնային է լավագույն պատրաստվել և ներկայանալ Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Միայն հաջորդ տարի կմտածեմ, թե որ քաշային կարգում կմրցեմ՝ 65, թե 70: Բայց քանի որ օիմպիական քաշ է համարվում 65, ապա հնարավոր է հենց այդ էլ կընտրեմ»,-եզրափակեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ