Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շիրակի մարզի բոլոր համայնքները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզի բոլոր համայնքները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքները միացան համապետական շաբաթօրյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, շաբաթօրյակին մասնակցեց 18 հազարից ավելի քաղաքացի, 263 կոլեկտիվ: Շաբաթօրյակն հասավ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակին մասնակցեց մարզպետի և տեղակալների գլխավորությամբ, մաքրության համար ընտրվել էր «Թռչունյան տան» հարակից հատվածը, հավաքված աղբը վերջում տարածքից տեղափոխվեց նախատեսված մեքենաներով:
«Պատահական չէր, որ մաքրելու համար Շիրակի մարզպետարանն այս հատվածը նախընտրեց, քանի որ բավական շատ աղբ էր կուտակված այստեղ: Ես այն մտքին եմ, որ, այո, շաբաթօրյակների անցկացումը շատ կարևոր է, սակայն բացի շաբաթօրյակներից, որոնք ապահովում են շրջակա միջավայրի մաքրությունը, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ պահպանենք մաքրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է և համատեղ աշխատանք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]