1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուս ըմբիշներն ամենաշատ ոսկե մեդալները նվաճեցին ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի մրցաշարում

Ռուս ըմբիշներն ամենաշատ ոսկե մեդալները նվաճեցին ըմբշամարտի Ստեփան 
Սարգսյանի մրցաշարում

ՎԱՆԱՁՈՐ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վանաձորի քաղաքային մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի 23-րդ միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրացաշրի եզրափակիչ գոտեմարտերին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասսրդության նախարար Լևոն Վահրադյանը, Վանաձորի քաղաքմետ Մամիկոն Ասլանյանը, հասարական և քաղաքական այլ գործիչներ:

Թեթևագույն քաշային կարգում (57 կգ) հաղթանակ տոնեց Ազամատ Տուսկաևը, ով գերազանցեց Գարիկ Բարսեղյանին: 61 կգ քաշային կարգում բացահայտ հաղթանակ տոնեց Աշոտ Վելիցյանը: Նրա մրցակիցը ռուս Զագիր Շախիևն էր: 65 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Ռուսաստանի երկու ներկայացուցիչներ որտեղ առավել ուժեղ էր Արթուր Բադիևը: 70 կգ քաշային կարգում պարտություն կրեց աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դևիդ Սաֆարյանը՝ զիջելով Սաիպուլա Ալիբոլատովին: 74 կգ քաշում կրկին ոսկե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Խուսեյ Սույունչևը: 79 կգ քաշում հաղթողը Իսա Շապիևն էր, իսկ 86 կգ-ում՝ Գեորգի Ռուբաևը, 92 կգ-ում՝ Ասլանբեկ Սոտիևը: 97 կգ քաշային կարգում մրցում էին Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Շամիր Աթյանը և Գեորգի Կետոևը: 7:0 հաշվով հաղթեց Կետոևը: Ծանր քաշում անգերազանցելի էր Ջիվի Մատչարշվիլին:

Այս տարի մրցաշարի մրցանակայի ֆոնդը կազմում էր 24 հազար ԱՄՆ դոլար: Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին այս տարի մասնակցում էին 15 երկրի 115 ըմբիշներ:

 

Վարվառա Հայրապետյան

Վանաձոր

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]