1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում կալանավորված հակահայ թուրք գործիչը Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել. Օքսուզի գործի հետքերով. ՄԱՍ 3

Երևանում կալանավորված հակահայ թուրք գործիչը Հայաստանում ևս հակաօրինական 
գործունեություն է ծավալել. Օքսուզի գործի հետքերով. ՄԱՍ 3

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում օրերս ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր հայտարարվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, պարզվում է, որ Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ մեր երկրում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։

«The Sena Group» ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հնարավոր է ՀՀ իրավասու մարմնի կողմից կատարել համապատասխան քննչական գործողություններ»,- հայտնեցին դատախազությունից:

Հարկերի վճարումից խուսափելու համար ՔՕ համապատասխան հոդվածով Օքսուզին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսօ 31-ի որոշմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում՝ 30 օր ժամկետով։ «Դա այն ժամկետն է, որի ընթացքում ԱՄՆ իրավասու մարմինները կարող են միջնորդություն ներկայացնել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրան հանձնելու վերաբերյալ։ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից վերոնշված միջնորդությունն ստանալու դեպքում հնարավոր չէ հստակ նշել վերջինիս հանձնելու ժամկետներ, քանի որ հանձնման միջնորդությունն ստանալուց հետո այն նախ քննարկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից և կայացվում հանձնումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կարող է բողոքարկվել դատական կարգով»,- պարզաբանեցին դատախազությունից:

Միացյալ Նահանգներին Օքսուզի հանձնման դեպքում քննչական գործողությունները ենթակա են կատարման ԱՄՆ իրավասու մարմինների կողմից՝ իրենց վարույթի շրջանակներում։

Թուրքամետ ու ադրբեջանամետ լոբբիստը ներկա պահին օգտվում է պաշտպան ունենալու իր իրավունքից։

«Արմենպրես»-ի ճշտող հարցին, թե արդոք Քեվին (Քեմալ) Օքսուզը միաժամանակ ԱՄՆ և Թուրքիայի քաղաքացիություն ունի, դատախազությունից պատասխանեցին. «Համաձայն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա՝ Քեվին (Քեմալ) Օքսուզի անձը հաստատող փաստաթղթի պատճենի՝ վերջինս հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի»:

Կարեն Խաչատրյան, Ստեփան Քոչարյան, Արաքս Կասյան

Քեվին Օքսուզի սկանդալային անցյալն ու Հայաստանում ծավալած գործունեությունը. «Արմենպրես»-ը գնացել է Օքսուզի ձերբակալման հետքերով. ՄԱՍ 1

Հակահայ գյուլենական գործիչը կապված է նաև «Ադրբեջանական լվացքատան» հետ. Օքսուզի գործի հետքերով. ՄԱՍ 2


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]