Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ԵԱՏՀ Խորհուրդը հաստատել է դեղերի ընդհանուր շուկայի գործունեության մի շարք փաստաթղթեր


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի  նիստում, որն անցկացվել է սեպտեմբերի 7-ին, քննարկվել են էներգետիկայի, տեխնիկական կարգավորման եւ դեղագործության ոլորտի հարցեր: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, մասնավորապես, հաստատվել են  դեղերի ընդհանուր շուկայի գործունեության մի շարք փաստաթղթեր եւ հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական միության  ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մասին արձանագրությունը:

Փաստաթղթի համաձայն` այդ շուկայի ձեւավորման վերաբերյալ միջազգային համաձայնագիրը կներառվի ԵԱՏՄ-ի պայմանագրում՝ որպես դրա հավելված:

Արձանագրությունը սահմանում է էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձեւավորման, գործունեության եւ զարգացման իրավական հիմքերը եւ սկզբունքները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է առաջարկություն եւ հավանություն է տվել ԵԱՏՄ-ի դեղերի ընդհանուր շուկայի վերաբերյալ մի շարք փաստաթղթերի: Մասնավորապես,Կոլեգիան հանձնարարել է ԵԱՏՄ երկրներին կիրառել ինհալացիոն եւ քթի դեղամիջոցների դեղերի  որակի ուղեցույցը: Հաստատվել են նաեւ Դեղամիջոցների արտադրության փուլերի ցանկը, Դեղամիջոցների կազմում ազդող նյութերի դոզավորման և կոնցետրացիայի չափման միավորների դասակարգիչը, Դեղամիջոցի որակի նորմատիվ փաստաթղթի կազմման ուղեցույցը, «ԵԱՏՄ անդամ-պետությունների տեղեկատվական պաշարներում պարունակվող՝ չափումների միասնականության ապահովման բնագավառում տեղեկությունների փոխանակման ապահովման» ընդհանուր գործընթացի իրականացման կանոնները:  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ