Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում փողոցաշինական աշխատանքներում նկատված թերացումները վերացվելու են

Գյումրիում փողոցաշինական աշխատանքներում նկատված թերացումները վերացվելու 
են

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներում նկատված թերացումները վերացվելու են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետի տեղակալ, փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն ու գործընթացն համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանը հանդիպել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրիում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների և ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արա Մելիքջանյանն անդրադարձել է աշխատանքներում նկատված բացթողումներին ու թերացումներին: Հանդիպման օրակարգային առաջին հարցը վերաբերել է շինարարական կազմակերպությունների կողմից անվտանգության նորմերի պահպանմանն ու որակի ապահովմանը:

«Ես՝ որպես աշխատանքային խմբի ղեկավար, վստահեցնում եմ, որ որևէ թերացում այս աշխատանքներում չեմ հանդուրժելու: Եթե խոսում ենք անվտանգության նորմերի պահպանման մասին, ապա պետք է նշեմ, որ այս առումով նորմատիվների խախտումներ կան` սկսած շինարարների արտահագուստից մինչև ճանապարհային զգուշացնող նշանների տեղադրումը: Նորմալ չի լուծվել նաև շինօբյեկտներում գիշերային լուսավորության խնդիրը: Այս ամենը պետք է անհապաղ կարգավորվի»,- նշել է Արա Մելիքջանյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել շինարարական ինտենսիվ գոտիներում վթարային թարթիչների առկայությանը, իսկ ամենից շատ պատասխանատուները կարևորել են շինարարության որակի ապահովումը` ընդգծելով, որ աշխատանքային խումբը օրենքով սահմանված կարգով և լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկի, եթե թերացումներն անհապաղ չվերացվեն:Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա էլեկտրականություն, ջրամատակարարում և գազամատակարարում ապահովող ընկերություններին մարզպետի տեղակալը հորդորել է աշխատանքներում հոգատար գտնվել ու ապահովել արագ արձագանքում, զատել ու առանձնացնել առաջնային ու երկրորդական հիմնախնդիրները և վթարավերականգնողական աշխատանքներում լինել օպերատիվ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]