Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Արման Նավասարդյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում ամենաօրինակելիներն է համարում


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանը Ռուսաստանի Դաշնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև արտաքին քաղաքական զարգացումները և տարածաշրջանային այլ հարցեր:

«Այսօր ամենակարևոր հարցը Փաշինյանի մոտակա այցելությունն է Ռուսաստան և այն իրադրությունը, որի պայմաններում տեղի է ունենալու դա: Քաղաքականության մեջ կա այսպիսի մի արտահայտություն՝ տեղատվություն: Կարծում եմ՝ կարելի է «տեղատվություն» համարել այսօրվա հայ-ռուսական հարաբերությունները՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Նման երևույթներ լինում են և՛ երկրների երկկողմ հարաբերություններում, և՛ միջազգային հարաբերությունների շրջանակում»,- ասաց Արման Նավասարդյանը:

Դեսպանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակում ամենաօրինակելիներն են: Մեզ համար կարևոր են հայ-ռուսական հարաբերությունները ՀԱՊԿ-ում: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք նաև բազմաթիվ միջազգային պայմանագրերով՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ ֆինանսական»,- նշեց Նավասարդյանը:

ՀՀ դիվանագիտական հիմնադրամի նախագահը հավելեց նաև, որ այսօր Հայաստանը պետք է իրականացնի հավասարակշռված քաղաքականություն՝ զարգացնելով հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ, անշուշտ, ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ