Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ուրարտու» ակումբի ակադեմիայի խորհրդատուն Կոբի Բրայանտի հայրը կլինի

«Ուրարտու» ակումբի ակադեմիայի խորհրդատուն Կոբի Բրայանտի հայրը կլինի

ՎԱՆԱՁՈՐ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրումներ կունենա ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի նորանշանակ մարզիչ, երիտասարդ Միքայել Պողոսյանը: «Մենք պատրաստվում ենք Երևանում բասկետբոլային դպրոց բացել երեխաների համար, որը կլինի «Ուրարտու»-ինը: Այնուհետ կդասավանդեն ակումբի բասկետբոլիստները, ինչպես նաև մաստեր կլասներ կանցկացնեն ԱՄՆ-ից եկած մարզիկները»,-ասաց Պողոսյանը:

Նոր բացվելիք դպրոցի խորհրդատուն կլինի Կոբի Բրայանտի հայը: Ի սկզբանե ակադեմիան կլինի միայն Երևանում, այնուհետ այն կարող է մասնաճյուղ ունենալ նաև Վանաձորում:

«Ուրարտու» ակումբի ավագ Թովմաս Օրդանյանի խոսքով ուժեղ թիմ է հավաքվել այս մրցաշրջանի համար; «Մեզ երկրպագուների աջակցություն է պետք և ես լիահույս եմ, որ վանաձորցիները կօգնենք  մեզ հաղթել յուրաքանչյուր մրցակցի»,-ասաց նա:

Ակումբի նորանշանակ  երիտասարդ մարզիչ Միքայել Պողոսյանը խոսելով հակառակորդների մասին, փաստեց, որ «Ուրարտու»-ն այս տարի հիմնական ֆավորիտն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]