Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

39 մարդ Է հավակնում Վրաստանի նախագահի պաշտոնին


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին Վրաստանում լրանում Է երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար նախաձեռնող խմբերից ու կուսակցություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը:

Ներկայում մրցարշավին մասնակցելու ցանկության մասին ԿԸՀ-ին իրազեկել Է 39 մարդ, որոնցից քսանն առաջադրվել են նախաձեռնող խմբերի, իսկ 19-ը՝ քաղաքական կուսակցությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Թեկնածուների աջակցման ստորագրություններն անհրաժեշտ Է ԿԸՀ-ին հանձնել ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ: Ընդամենը պետք Է հավաքվի առնվազն 23 հազար 923 ստորագրություն (ընտրողների ընդհանուր թվի 0,75 տոկոսը):

Դրանց ստուգումից հետո ԿԸՀ-ն քվեարկության օրվանից առնվազն 30 օր առաջ նախագահի թեկնածուներ Է գրանցում այն անձանց, որոնց փաստաթղթերն ու աջակցության ստորագրությունները համապատասխանում են օրենքի պահանջներին: Առայժմ միայն 4 թեկնածուներ են գրանցում անցել: Նրանց թվում են՝ Շալվա Նաթելաշվիլին (Վրաստանի լեյբորիստական կուսակցություն) եւ Դավիթ Բաքրաձեն («Եվրոպական Վրաստան-Շարժում հանուն ազատության»):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ