Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ից գրություն է ստացել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ից գրություն է ստացել Միքայել Հարությունյանի նկատմամբ 
հետախուզումը չեղարկելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]