Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ

Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել Է Ժուիս դի Ֆորա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Ցանցում տարածվում Է տեսանյութ, որը նկարահանվել Է մահափորձի պահին. դրանում երեւում Է Բոլսոնարուն, որը մարզաշապիկով Է, առանց զրահաբաճկոնի եւ շփվում Է իր կողմնակիցների բազմության հետ: Հանկարծ կտրուկ շարժումով նա բռնում Է փորն ու անհետանում տեսադաշտից: Քաղաքական գործչի որդին հայտնել Է, որ հոր վերքը մակերեսային Է եւ չի սպառնում նրա կյանքին:

Ժաիր Բոլսոնարուին տեղափոխել են Ժուիս դի Ֆորայի հիվանդանոցներից մեկը: Սակայն ավելի ուշ Ֆլավիու Բոլսոնարուն իր Twitter-ում գրել Է, որ հայրը ծանր վերք Է ստացել. վնասվել են լյարդը եւ թոքերը, նա շատ արյուն Է կորցրել եւ փաստորեն մահամերձ Էր, բայց բժիշկներին հաջողվել Է կայունացնել նրա վիճակը: Բոլսոնարուն ժողովրդականության ցուցանիշով երկրորդ թեկնածուն Է Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայից հետո, որին դատարանն արգելել Է մասնակցել ընտրություններին: Քաղաքական գործիչը հայտնի Է ծայրահեղ աջ հայացքներով, ինչպես նաեւ ազգայնական, ռասիստական հայտարարություններով: Բրազիլիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2018 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]