Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հոկայդոյում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 16-ի

Հոկայդոյում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 16-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 16-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատունը:
«Ներկա պահին մենք կարող ենք հաստատել 16 մարդու զոհվելը, եւս 26 հոգի անհայտ կորած Է համարվում»,- ասված Է դիվանատան հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ տարերքի հարվածից տուժել Է 300 մարդ: Երկրաշարժը սողանքներ Է առաջացրել լեռնային շրջաններում, որտեղ կան բազմաթիվ ոչ մեծ ավաններ:
Երկրի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտնել Է, որ ավելի քան 1,5 մլն տուն առանց լույսի Է մնում Հոկայդո կղզում: Տեղական իշխանությունների տվյալներով՝ պրեֆեկտուրայի Էներգամատակարարման լիակատար վերականգնման համար կպահանջվի մի քանի օր:
6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:12-ին: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Հոկայդո կղզու հարավ-արեւմուտքի Իբուրի շրջանում, իսկ օջախը՝ մոտավորապես 37 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]