1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել. Արազ Օզբիլիս

Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել. Արազ Օզբիլիս

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիս կարծքով մեր ընտրանին կարող էր ավելի շատ գոլեր խփել Լիխտենշտեյնին:

«Դժվար հանդիպում էր: Առաջին գոլից հետո շուտ գոլ ընդունեցինք սեփական դարպասը: Սակայն ամենակարևորը երեք միավորն է, որ վաստակել ենք: Պետք է շուտ նախապատրաստվել մյուս խաղին: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

Կիսապաշտպանի կարծիքով Մակեդոնիայի դեմ Հայաստանի ընտրանուն դժվար խաղ է սպասվում և պետք է հասկանալի, թե ինչը կարելի է ավելի լավ անել հաջորդ խաղին:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]