Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սա այն չէ, ինչը կգոհացներ ինձ. Վարդան Մինասյան

Սա այն չէ, ինչը կգոհացներ ինձ. Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ագզային գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Ազգերի լիգայում առաջին հաղթանակի մասին:

«Երկու պատճառով խաի սցենարը չգնաց մեր ուզածով: Նախ առաջին կեսում վնասվածք ունեցանք: Իսկ երկրորդը, որ բազում գոլային պահեր չիրացրեցինք: Միայն դրվագներով էին ցույց տալիս այն զգացմունքային խաղը, որը ես ուզում եմ նրանցից: Մեզ համար ապագայում դժվար կլինի, եթե այսպես շարունակենք: Սա այն խաղը չէ, ինչը կգոհացներ ինձ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Մարզչի խոսքով՝ առաջին կեսում տեղի ունեցած սահմանափակել է մարզիչների հետագա ընտրությունը: «Մենք պատրաստվել էինք, որ Լիխտենշտեյնը կխաղա 5-3-2 մարտավարությամբ, քանի որ նախորդ 5 խաղերից 4-ում նրանք այդպես էին խաղացել»,-ասաց նա: Մինասյանը կարևորեց վաստակած երեք միավորները:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]