Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա 7 մասնակից

Պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա 7 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ամառային պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ: Ծանրամարտում  մեր երկիրը կներկայացնեն Կարեն Մարգարյանը (77կգ) և Լիանա Գյուրջյանը (+63կգ), հունահռոմեական ըմբշամարտում ` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) ,հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյի մրցումներում ` Անդրանիկ Խաչատրյանը (73կգ), լողում` Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ,100մ և բատերֆլայ 50մ), գեղարվեստական մարմնամարզությունում` Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոյում` Յուրի Իսրայելյանը (55կգ):

Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերից 6-18-ը: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակիցներ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]