Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարեփոխումների միջոցով Հայաստանի տնտեսությանը զարկ տալուն 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարեփոխումների միջոցով Հայաստանի տնտեսությանը զարկ տալուն 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ եկել է բարեփոխումների միջոցով Հայաստանի տնտեսությանը զարկ տալու և շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, ինչի արդյունքում կլուծվեն բազմաթիվ հարցեր: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կսկսվի այն հարցերի լուծման գործընթացը, որոնք վերջնական լուծում դեռ չեն ստացել: «Ես համոզված եմ, որ դուք լավ տրամադրություն ունեք, լավատես եք, վճռական եք: Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, այսօր արդեն իսկ իրականություն է դարձել: Այդ կարգախոսն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի: Այդ սուբյեկտը Հայաստանի  Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց, որ իրեն համարում է կառավարությունում Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչը: «Իմ այստեղ լինելը իմաստավորվել է, իմաստավորվում և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգախոսով: Հայաստանի Հանրապետությունում իշխանության ճակատագիրը որոշողը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Քանի դեռ ես վարչապետ եմ, պիտի երաշխավորեմ, որ դուք Հայաստանում իշխանության լիարժեք կրողն եք»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այն պահին, երբ կհեռանա իշխանությունից, պետք է ձևավորված լինեն երաշխիքներ, որոնք որևէ մեկին թույլ չեն տա ժողովրդի ձեռքից խլել իշխանությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]