Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կկայանա 2019 թվականի փետրվարին

Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կկայանա 2019 
թվականի փետրվարին

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտության առաջացավ այն բանից հետո, երբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում ներկայացրեց համայնքի արդեն նախկին ղեկավար Արծրուն Ղարիբյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Ակունքի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Սիմոնյանը:
«Ակունքում այս տարի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն չի կայանա: Մենք հոկտեմբերի 21-ին մարզի 6 համայնքներում ունենք համայնքի ղեկավարի արտահերթ կամ հերթական ընտրություններ, սակայն Ակունքում այն նախատեսվում է անցկացնել 2019 թվականի փետրվար ամսին»,-հավաստեց Վանիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]