Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընձառյուծը նետվել է շան վրա, բայց նա հակահարված է տվել. զարմանալի տեսանյութ

Ընձառյուծը նետվել է շան վրա, բայց նա հակահարված է տվել. զարմանալի տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականատեսները տեսախցիկով նկարահանել են ընձառյուծի եւ շան միջեւ արտասովոր բախումն անտառում, եւ կարելի Է միայն նախանձել շան համարձակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է ճանապարհին պառկել Հնդկաստանի սաֆարի-բնայգու տարածքում պատահաբար հայտնված շունը: Նա փակել Էր այցելուների ճանապարհը եւ նրանց թույլ չԷր տալիս անցնել: Իսկ ճանապարհից ձախ, թփերի մեջ թաքնվել Էր ընձառյուծը:

Նա որոշ ժամանակ սպասելուց հետո կտրուկ շարժումով նետվում Է շան վրա, սակայն սա հասցնում Է հակազդել եւ չհայտնվել գիշատչի ճանկերում: Շունն սկսում Է անդադար հաչել ընձառյուծի վրա, որը մեխվածի պես կանգնած Է, ասես, ընդհանրապես չի հասկանում, թե ինչ Է այնտեղ տեղի ունենում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]