Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Դավիթ Սանասարյանն իրեն ու Արմեն Գրիգորյանին հակառուսներ չի համարում  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իրեն և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հակառուսական գործիչներ չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Սանասարյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ իր և Արմեն Գրիգորյանի նախկին գործունեության պատճառով իրենց ներկայությունը իշխանական վերնախավում ՌԴ-ի համար անցանկալի է: «Մենք չենք եղել հակառուսներ, ես ինքս որևէ ազգի հակա չեմ: Իսկ սա ուղղակի ցեխշպրտոցի է, քարոզչական ինչ-որ հնարք են օգտագործում: Դաշտում կան մարդիկ, որոնց ոտքը տրորում ենք, և այսպիսի բաներ են պատվիրում, բայց դե մենք մեր գործով ենք զբաղվում: Եվ հետո, այլ պետության ղեկավարները չեն կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն ենք իրականացնում: Սա ուղղակի վիրավորական է, երբ ասում են՝ Կրեմլը գոհ չէ նշանակումներից, գոհ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ վարչապետը»,- ասաց Սանասարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ