Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Facebook-ի տվյալների պահպանման` Ասիայում առաջին կենտրոնը կհայտնվի Սինգապուրում

Facebook-ի տվյալների պահպանման` Ասիայում առաջին կենտրոնը կհայտնվի Սինգապուրում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը սեպտեմբերի 6-ին ձեռնամուխ Է եղել տվյալների պահպանման եւ մշակման՝ Ասիայում առաջին կենտրոնի ստեղծմանը: Ինչպես հաղորդվում Է ընկերության տարածած հայտարարության մեջ, համալիրն իր գործունեությունը կսկսի 2022 թվականին Սինգապուրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագծի արժեքը գնահատվում Է 1,4 մլրդ դոլար, այն ընկերության համար 15-րդը կդառնա ամբողջ աշխարհում:

«Կենտրոնի կառուցումն Ասիայում իր ներկայությունն ընդլայնելու Facebook-ի ռազմավարության բաղկացուցիչ մասն Է»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ընկերության փոխնախագահ Թոմաս Ֆեռլոնգի խոսքով՝ «կենտրոնում նաեւ աջակցություն կցուցաբերվի ստարտապներին, այդ թվում՝ դրանց ապագա կիրառման գործում»: Բացի այդ, նրա խոսքով, «այնտեղ պլանավորվում Է ստեղծել հազարից ավելի նոր աշխատատեղեր»: Համալիրը կառուցելիս, որն կզբաղեցնի 170 հազար քառակուսի մետր մակերես, առաջին անգամ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան 20 տոկոսով նվազեցնել Էներգիայի եւ ջրի օգտագործումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]