Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Սանդերլենդ»-ի մարզիչը խոսել է Գաել Անդոնյանի մասին  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Սանդերլենդ»-ի գլխավոր մարզիչ Ջեկ Ռոսին անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանին, որն այս օրերին փորձաշրջան է անցնում թիմում:

«Նա ամեն ինչ ճիշտ է արել: Մենք կարիք ունենք պաշտպանության ձախ թևում խաղացող ֆուտբոլիստի: Նա մեկ շաբաթ է, ինչ այստեղ է, ուզում ենք տեսնել, թե ինչի է ընդունակ: Հույս ունենք, որ, ևս մեկ անգամ էլ նրան խաղի մեջ տեսնելով, կկարողանանք որոշում կայացնել նրա ապագայի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Ռոսին:

Գաել Անդոնյանը ակումբ չունենալու պատճառով չի հրավիրվել ազգային թիմ մասնակցելու Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղերին




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ