Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ գնել այդպիսի շքեղ առանձնատուն. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ գնել այնպիսի շքեղ առանձնատուն, ինչպիսին ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է շքեղ առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:

Hetq.am լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:   

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ