Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով հատկացվեց ավելի քան 15 մլն դրամ  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման նպատակով կառավարությունը հատկացրեց ավելի քան 15 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս ՔԿՀ-ի արտաքին անվտանգության ապահովումն իրականացվում է էլեկտրահարման և տեսադիտման համակարգերի միջոցով: Անվտանգության ապահովման արդի իրավիճակը չի համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին, ուստի հրատապ պահանջվում է արդիականացնել նախկինում գործող համակարգերը և տեղադրել անվտանգության ապահովման ահազանգման համակարգ :

Նշված գումարով նախատեսվում է ձեռք բերել անվտանգության ձայնային ազդանշանային համակարգեր: Ակնկալվում է, որ դրանք ամբողջությամբ կապահովեն հիմնարկի ռեժիմային տարածքից արգելված գոտի տեղաշարժի անվտանգությունը և նման շարժի հայտնաբերման դեպքում անմիջապես կգործեն անվտանգության ձայնային ազդանշանային համակարգերը՝ ըստ ֆիքսված գոտիների:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ