Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թողարկվել է «Թղթե տնակի» վերջին եթերաշրջանի թիզերը. Քեւին Սփեյսի հերոսը մեռած է

Թողարկվել է «Թղթե տնակի» վերջին եթերաշրջանի թիզերը. Քեւին Սփեյսի հերոսը մեռած է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix-ը թողարկել Է «Թղթե տնակը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի թիզերը: Դրանից հետեւում Է, որ Քեւին Սփեյսի մարմնավորած հերոսը՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրենք Անդերվուդը, մեռած Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թիզերում ցուցադրված Է Ռոբին Ռայթի հերոսուհին. ըստ սյուժեի՝ նա ԱՄՆ-ի նախագահ Քլեր Անդերվուդի կինն Է, որը հետագայում ինքն Է դառնում պետության ղեկավարը:

Նոր եթերաշրջանի թիզերում նա հայտնվում Է Ֆրենք Անդերվուդի գերեզմանի մոտ, որտեղ նշվում Է, որ նա մահացել Է 2017 թվականին: «Թղթե տնակի» վեցերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի Է ունենալու նոյեմբերի 2-ին, պետք Է դառնա վերջինը: Եթերաշրջանը բաղկացած կլինի ութ Էպիզոդից: 2017 թվականին սերիալը որոշեցին փակել այն բանից հետո, երբ գլխավոր դերակատարին՝ Քեւին Սփեյսիին, մեղադրեցին սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]