Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԶԼՄ-ները նշել են iPhone XS-ի եւ iPhone 9-ի գները

ԶԼՄ-ները նշել են iPhone XS-ի եւ iPhone 9-ի գները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: XS շարքի նոր iPhone-ների արժեքն սկսվում Է 799 եվրոյից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Macerkorf հրատարակությունը՝ վկայակոչելով Apple-ի աղբյուրներին: Նոր iPhone XS-ի, iPhone XS Max-ի եւ iPhone 9-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին: Սակայն արդեն այժմ վերլուծաբանները, հենվելով կորպորացիայի զրուցակիցների տվյալների վրա, կարող են ներկայացնել այդ սմարթֆոնների գների ընդգրկույթը:

Այսպես, iPhone-ի կրտսեր մոդելի (iPhone 9, ստույգ անվանումը դեռեւս հայտնի չԷ) նվազագույն գինը կկազմի 799 եվրո, iPhone XS-ինը՝ 909 եվրո, iPhone XS Plus-ինը՝ 1149 եվրո: Հրատարակությունը պարզաբանում Է, որ այդքան Է 64 ԳԲ հիշողության ծավալով բազային մոդելների արժեքը:

256 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնի համար լրացուցիչ վճարը կկազմի 170 եվրո: Սպասվում Է, որ Apple-ը նաեւ կներկայացնի 512 ԳԲ հիշողությամբ մոդելը, սակայն դրա դիմաց լրացուցիչ վճարի գումարը դեռեւս չի ճշտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]