Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հիմա կամ երբեք. Ազգերի լիգայի մեկնարկից առաջ

Հիմա կամ երբեք. Ազգերի լիգայի մեկնարկից առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սկսում է պայքարն Ազգերի լիգայում: Բոլորիս համար մի նոր մրցաշարը, որը հաղթելու դեպքում իրավունք կստանանք մասնակցելու Եվրոպայի հաջորդ առաջնությանը: Ունենք հնարավորություններ հաղթելու այս մրցաշարում, սակայն պետք օգտագործել 90 րոպեում տրված ամեն շանս: Խաղալ հաճույքով, բայց արդյունքի համար: Եթե հաճույք ստանանք խաղից, կկարողանանք նաև գերազանցել մրցակցին:

Ինչ է իրենից ներկայացնում Ազգերի լիգան…

Ազգերի լիգան բացարձակ նոր մրցաշար է, որն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Մրցաշարը որպես այդպիսին փոխարինում է ընկերական խաղերին և հնարավորություն տալիս խաղալ գրեթե նույն կարգ ունեցող թիմերի հետ: Մրցաշարին մասնակցում են եվրոպական բոլոր 55 հավաքականներն էլ, որոնք բաշխվել են 4 լիգաների: Թիմերը հայտնվել են 10 խմբերում` 5-6 հավաքականով: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն ընտրանիներ կխաղան եզրափակիչ փուլում:

Ամեն  լիգա կունենա իր փլեյ-օֆֆը, որն էլ իր հերթին բաղկացած կլինի 2 մեկխաղյա կիսաեզրափակիչներից և եզրափակչից: Յուրաքանչյուր փլեյ-օֆֆի հաղթող Եվրո-2020-ի ուղեգիր կստանա:

Հայաստանի հավաքականը և մրցակիցները…

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի Լիգայի խմբային փուլում ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Եվրո-2020-ի խմբային փուլում խաղալու համար Վարդան Մինասյանի սաները խմբում պետք է զբաղեցնեն առաջին հորիզոնականը, այնուհետ հարկավոր է հաղթել կիսաեզրափակչում և եզրափակչում: Եվ միայն այդքան հետո կարող ենք մասնակցել Եվրո-2020-ին:

Լիխտենշտեյնի հավաքականն առաջին մրցակիցն է: Լիխտենշտեյնը ֆուտբոլի հավաքական ունի 1938 թվականից: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում միայն 180-րդն է: Առաջիկա մրցակիցները բառի բունի իմաստով տապալեցին աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլը 10 խաղերում էլ պարտություն կրելով: Եվրոպական գաճաճ այս պետության հավաքականի ֆուտբոլիստները բացի ներքին առաջնությունում խաղալուց, հանդես են գալիս նաև եվրոպական մի քանի այլ առաջնություններում: Նրանց թիմի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրել է դարպասապահ Պետեր Յելեն:

Ջիբրալթարը խմբում մեր հաջորդ հակառակորդն է: Եվրոպայի ամենահարավում տեղակայված այս երկիրն առաջին անգամ պաշտոնական մրցաշարի մասնակցել է 1993 թվականին, իսկ ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկվել է միայն 2013 թվականին: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ջիբրալթարի ընտրանին 195-րդն է: Նրանք նույնպես անհաջող հանդես եկան Մունդիալ-2018 որակավորման փուլում՝ սեփական դարպասն ընդունելով 47 գնդակ: 29 պաշտոնական խաղերից եվրոպացիները հաղթել են միայն 1-ում:

Մակեդոնիայի ընտրանին էլ համարվում է Հայաստանի թիմի հիմնական հակառակորդը խմբում: Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի անդամ է 1994 թվականից, իսկ որպես այպիսին առաջին խաղն անցկացրել են 1993 թվականին: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 70-րդ տեղում է: Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականները միմյանց միջև մրցել են 6 անգամ՝ 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի, երկուսում հաղթել Հայաստանի, իսկ 2 Մակեդոնիայի թիմերը:

Խաղերը…

Ազգերի լիգան մեզ համար կմեկնարկի սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի դեմ խաղով: Այնուհետ՝ երեք օր անց, Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Մակեդոնիայի հետ:

Հոկտեմբերի 10 Երևանում կմրցենք Ջիբրալթարի հետ, իսկ հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի ընտրանու դեմ: Լիգայի վերջին երկու խաղերը Վարդան Մինասյանի սաների համար կլինեն արտագնա. Նոյեմբերի 16-ին Ջիբրալթար-Հայաստան, իսկ նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյն-Հայաստան:

Հիմա կամ երբեք…

 Վարդան Մինասյանը հավաքական հրավիրեց 24 ֆուտբոլիստների: Որոշումը, թե ովքեր են եկել ընտրանի կարող ենք համարել միջին օպտիմալ: Ֆուտբոլիստներն ուզում էին տեսնել այն կամ այն ֆուտբոլիստի Հայաստանի նոր մեկնարկած առաջնությունից, իսկ ոմանք էլ այլոց, բայց ունենք այն ինչ ունենք:

Թերագնահատել և մտածել որ Լիխտենշտեյնը թույլ է, կարգով ցածր իրապես սխալ կլինի: Պետք է խաղալ մեր ֆուտբոլը, պետք խաղալ ապավինելով անգամ տան պատերին: Նրանք կխաղան պաշտպանողական ֆուտբոլ և ամեն ինչ կանեն իրենց չնչին հնարավորությունն օգտագործելու համար: Հավաքականի շատ ֆուտբոլիստներ լավ մարզավիճակով են միացել ընտրանուն, ինչը ևս իր դրական ազդեցությունը կունենա խաղի վրա:

Գուցե հենց այս նոր մեկնարկող մրցափուլից հավաքականի ֆուտբոլիստները կսկսենք երգել ազգային օրհներգը, որը սկիզբը կլինի այն հաղթական ճանապարհի, որ տանում է դեպի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Լինել մեկ ամբողջություն, անել այն, ինչը չենք արել մինչ այս… հիմա կամ երբեք

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]