Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չեխիայում չորս մարդ է զոհվել մասնավոր ուղղաթիռի կործանման հետեւանքով

Չեխիայում չորս մարդ է զոհվել մասնավոր ուղղաթիռի կործանման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի արեւմուտքի Պլզենե քաղաքում Robinson R44 մասնավոր թեթեւ ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի երեկոյան ընկել Է արտադրական համալիրի վրա, զոհվել են երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք գտնվում Էին օդանավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հրշեջ պահպանության վարչության ներկայացուցիչ Պետր Պոնցարը:

«Պլզենեի փողոցների վրա ցածր թռչող Robinson R44 փոքր մասնավոր ուղղաթիռը, ականատեսների խոսքով, անսպասելիորեն շրջվել Է օդում եւ ընկել քաղաքի հարավային մասում գտնվող արտադրական համալիրի արտադրամասերից մեկի վրա: Ուղղաթիռում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են տեղում, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Չնայած օպերատիվ կարգով ժամանած բժիշկների ջանքերին , աղետյալներին չի հաջողվել օգնել, նրանք մահացել են»,- ասել Է Պոնցարը եւ հավելել, որ ուղղաթիռի անկման ընթացքում դրանից վառելիք Է թափվել, բայց հրդեհը հաջողվել Է կանխել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]