Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը հերքել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթողության վերաբերյալ տեղեկատվությունը

Թրամփը հերքել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթողության վերաբերյալ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկատվությունը, թե Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը թողնում Է իր պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարը լրագրողներին հայտնել Է Սպիտակ տանը:

«Այո, նա մնում Է իր պաշտոնին: Մենք նրա հետ շատ երջանիկ ենք: Մենք շատ հաղթանակներ ունենք»,- նշել Է պետության ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կլքի իր պաշտոնը: Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել Էր, որ առաջիկա մի քանի ամսում Մեթիսը պաշտոնաթող կլինի, իսկ Սպիտակ տանն իբր արդեն սկսել են քննարկել նրա պաշտոնի հնարավոր թեկնածությունները:

«Կարծում եմ, որ նա շշմեցուցիչ մարդ Է: Նա ֆանտաստիկ աշխատանք Է կատարում նախարարի պաշտոնում»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]